Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
Անցած, այս ու հետագա մի քանի օրերին ամառային հանգիստը Եգիպտոսի ծովափնյա քաղաքներում պլանավորած ու դրա համար A&R tour-ին վճարած մի քանի քաղաքացիներ այդպես էլ մեկնել չկարողացան։ Այսօր նրանցից ոմանք եկել են ընկերության գրասենյակ ու պահանջում են վերադարձնել իրենց գումարները։
Բողոքող քաղաքացիներից մեկն ասաց, Շարմ էլ Շեյխ պետք է մեկնեին դեռ երկու օր առաջ, չվերթը չի իրականացրել։ Ընկերությունից դրա փոխարեն խոստացել են շքեղ հանգիստ Հուրգադա քաղաքում։ Իբր երեկ պետք է մեկնեին։ Խոստացած այդ թռիչքն էլ չի իրականացվել։
Ընկերության գրասենյակ հասած քաղաքացիները Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, պահանջում են վերադարձնել իրենց վճարած գումարը։
Ընկերության տնօրենը տեղում չէր։ Քաղաքացիներին ասել են՝ իբր տնօրենն իր գույքն է գրավադրում, որպեսզի քաղաքացիների գումարները վերադարձնի։
Հիշեցնենք, նույն ընկերության միջոցով Հուրգադա մեկնած ավելի քան հարյուր քաղաքացիներ մնացել են այնտեղ ու չեն կարողանում վերադառնալ Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Հուրգադայից 100 հայաստանցիներ չեն կարողանում վերադառնալ
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս