Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցել է Եվրոպայի գավաթի մրցաշարին
Ձյուդոյի երիտասարդների հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցեց հուլիսի 21-22-ը Չեխիայի Պրահա քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի մրցաշարին:
Մրցաշարին մասնակցեցին աշխարհի 39 երկրների 437 ձյուդոիստ և ձյուդոիստուհի: Երիտասարդական հավաքականի կազմը հետևյալն էր.
Իսրաելյան Յուրի 60 կգ,
Ավեդիսյան Արսեն 66 կգ,
Սարգսյան Մերուժան 73 կգ,
Շատվերյան Բորիս 81 կգ,
Ավանեսյան Արման 100 կգ:
Մեր մարզիկներին չհաջողվեց գրավել մրցանակային տեղեր այս մրցաշարում: Ավարտից անմիջապես հետո՝ հուլիսի 22-25-ը նրանք մասնակցել են Նիմբուրգ քաղաքում մրցաշարի մասնակիցների համար կազմակերպված միջազգային ուսումնամարզական հավաքին: Հավաքից հետո հավաքականը կմեկնի Գերմանիա՝ Բեռլինում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա