Դատարանն արգելել էր Բրեդ Փիթին մոտենալ Դի Կապրիոյին
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում համատեղ հանդես են գալիս հայտնի դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը։ Հասարակությանը երկար ժամանակ տանջել է այն հարցը, թե ինչու այդքան ժամանակ հետաձգվում էր նրանց համատեղ աշխատանքը։ Փիթն ասել է, որ դրան խանգարում էր օբյեկտիվ հանգամանք՝ դատարանի որոշումը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Փիթը պատմել է, որ 1994 թ. իր և Դի Կապրիոյի միջև տեղի էր ունեցել միջադեպ, որից հետո դատարանն արգելել էր նրան մոտենալ «Տիտանիկի» աստղին։
«Ինձ ուղարկել էին արգելող դատական օրդեր, ես չէի կարող նրան մոտենալ»,- ասել է Փիթը։
Այժմ դերասանների փոխադարձ պահանջներն անցյալում են։ Լոս Անջելեսում «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային երևում էր, որ նրանց հարաբերությունները լավ են։
Հարակից հրապարակումներ`
- Լեոնարդո Դի Կապրիոյի տարօրինակ խնդրանքը
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն միասին կխաղան Տարանտինոյի նոր ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի