Պատանեկան ԱԱ. Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ն:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին մրցատեղի կմեկնի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Մասնագետը հայտավորել է հետևալ կազմը.
Արայիկ Թոփալյան (45կգ), Կարապետ Մանվելյան (48կգ), Կարեն Հովհաննիսյան (51կգ), Սուրեն Աղաջանյան (55կգ), Արման Վարդանյան (60կգ), Արման Խաչիկյան (65կգ), Լյովա Խաչատրյան (71կգ), Վիգեն Նազարյան (80կգ), Ռազմիկ Մահլամյան (92կգ) և Ռազմիկ Քուրդյան (110կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցատեղի են մեկնելու հուլիսի 31-ին, վերադառնալու են օգոստոսի 5-ին։
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն էլ Սոֆիա կմեկնի հետևյալ կազմով.
45 կգ Էդիկ Հարությունյան
48 կգ Հարություն Հովհաննիսյան
51կգ Լևիկ Միաքայելյան
55 կգ Նորիկ Հարությունյան
60 կգ Գենիկ Ասատրյան
65 կգ Դավիթ Մարգարյան
71 կգ Մենուա Յարիբեկյան
80 կգ Համլետ Հախվերդյան
92 կգ Լյովա Գևորգյան
110 կգ Սերգեյ Սարգսյան
Ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն հուլիսի 27-ին, կվերադառնան օգոստոսի 1-ին: