«168 Ժամ». Իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային զարգացումներին, ասել է. «Իրավիճակի վերահսկողությունը Հայաստանը կորցնում է։ Ամերիկացիները կտրուկ կերպով ավելացրել են ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ԱՄՆ-Ադրբեջան ռազմական ոլորտում համագործակցությունն էապես խորանում է, սա շատ վատ նշան է Հայաստանի համար, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այստեղ հավասարակշռության խնդիր կա, քանի որ Հայաստանին տրվող աջակցությունը և Ադրբեջանին տրվող աջակցությունն անհամեմատելի է։ Ռուսաստանը հետևում է, տեսնենք, թե ինչ կլինի»։
Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական աջակցությունը նա բացատրել է իրանական գործոնով։
«Բնականաբար, անկախ իրանական գործոնից, նմանատիպ մասշտաբի ռազմական աջակցությունն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանի համար, որը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բացասական լուր է։ Հետևանքներից չեմ խոսի, հետևենք, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա։
Հարցին, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից առաջընթաց ակնկալո՞ւմ եք մոտ ժամանակահատվածում, նա պատասխանել է. «Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու։ Թող նա ինքը բացատրի, թե ինչ է ասում, հետո ես կխոսեմ այդ թեմայի մասին»»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա