Դավիթ Անանյան. Բագրատաշենի մաքսակետում իրավիճակը գնահատում եմ բավարար
Բագրատաշենի անցակետում խոշոր թերություններ գործառութային առումով չկան։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԱԾ տնօրենի հետ անցկացրել է անցակետում։ Նշեց` այցելությունը եղել է Մհեր Գրիգորյանի նախաձեռնությունը, իրավիճակին ծանոթանալու և տեղում մարդկանց խնդիրները լսելու նպատակ է ունեցել։
«Կան կադրային, ինչպես նաև տեխնիկական որոշ հնարավորություններ ավելացնելու խնդիրներ։ Մրցույթը հայտարարված է, որոշակի շենքային հարմարություններ ու 4-5 աշխատող պետք է ավելացնենք»,-ասաց Անանյանը։
Կոմիտեի ղեկավարը մաքսային գործառույթների առումով իրավիճակը գնահատում է բավարար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պետը, ՊԵԿ Նախագահն ու փոխվարչապետը Բագրատաշենում են եղել
- Գյուղացիները դույլերով փակել են Ալավերդի-Բագրատաշեն տանող ճանապարհը
- ԱԱԾ-ն՝ Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան