Տուրիստական սկանդալ. «Մենք նման բան կանխատեսում էինք ու պատկան մարմիններին էլ տեղեկացրել էինք»
«Իրավիճակն այս պահին բավականին լարված է։ Այսօր Եգիպտոսից 100 քաղաքացի պետք է վերադառնար, բայց չեն կարողանում։ «Զվարթնոց»-ում ևս կուտակումներ են եղել, մարդիկ պետք է մեկնեին հանգստի, բայց չեն մեկնել»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անրիվա Տուր» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
Նրա խոսքով, A&R tour ընկերության գործունեության հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հնարավոր է ավելանա, որովհետև կան մարդիկ, ովքեր հանգստի են մեկնել 10-14 օրով, հետագա օրերին նրանց հայրենիք վեռադառնալու հարցն էլ խնդրահարույց է։
«Այս պահի դրությամբ երկու օր առաջ Հուրգադա մեկնած 160 մարդկանց ապագան էլ է անհայտ։ Նախնական տվյալներով, տուժած մոտ 400 քաղաքացիների մասին է խոսքը, այդ թվում չմեկնածները, վերադառնալ չկարողացողները և նրանք, որոնց հանգստի օրերը լրանալու են մի քանի օրից»,-մանրամասնեց բանախոսը։
Ստամբուլյանն ասաց, A&R tour ընկերության կողմից առաջին դեպքը չի, մոտ մեկ ամիս առաջ նրանց կեղծիքների մասին իր ղեկավարած ընկերությունն ահազանգել է իրավապահ մարմիններին։
Ընկերության կողմից կեղծ տոմսեր են տրամադրվել տուրիստներին ու տուրիստական ընկերություններին, սա իմանալուց հետո «Անրիվա Տուր» ընկերությունը չեղարկել է նրանց հետ պայմանագիրը, ինչից հետո սկսել են չարտերթային թռիչքների մասին հայտարարել ու չիրականացնել՝ հուլիսի 10-ին, 13-ին, 24-ին։
«Հարցը բավականին խորքային է։ Ի սկզբանե, այս ընկերությունը որդեգրել է դեմպինգային քաղաքականություն, բոլորին հայտարարել են, թե մատչելի գներով են գործում, դժվար է իրենց համար շուկա մուտք գործելը։ Իրենք մեզանից ավիատոմսերը գնել են ու վաճառել 50 տոկոսով էժան»,-ասաց Ստամբուլյանը։
Նրա խոսքով, ուղևորների մոտ տեսել են նաև միակողմանի տոմսեր AlMasria ավիաընկերության կողմից, որն այդ պահին թռիչքի թույլտվություն չի ունեցել։
«Այդ մասին ես տեղեկացրեցի պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, միակ պատասխանը, որ ինձ տալիս էին, սա էր՝ այս պահին չկան տուժածներ։ Մենք կանխատեսում էինք, որ այս ամենը այսպես է վերջանալու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Հուրգադայից 100 հայաստանցիներ չեն կարողանում վերադառնալ
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Ավիաընկերությունը թռիչքի թույլտվություն չունի, բայց հայտարարում է այսօրվանից թռիչքներ իրականացնելու մասին
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան