«Ժողովուրդ». Հայտնի է դարձել, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանին գտել էին ինքնասպան եղած: Հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել և կրակել նրա ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի դարձավ, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Այսպիսով, զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է: Դիրքի ավագը զինծառայողին հարցրել է թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը:
Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, և այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Ու, փաստորեն, ըստ նախնական վարկածի` մի հեռախոսի պատճառով երիտասարդ զինվորն իր կյանքին վերջ տվեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա