Կարինե Դանիելյան. Պաշտոնյաների հայտարարությունները, որ Սևանա լճի ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ
Սևանա լճում կատարված մոնիտորինգի արդյունքները բավականին հուսադրող են, 20 մետր խորության վրա չի արձանագրվել ֆոսֆորի առկայություն, ինչը նշանակում է, որ ծաղկման պրոցեսն ավարտված է։ Հանրային խորհրդի նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը։
Նա նշեց, որ ջրիմուռների ծաղկման շրջանից հետո անջատվում է կալցիում, որը քիմիական փոխազդեցության մեջ մտնելով CO2-ի հետ, տալիս է պղտոր գույնը, որը նույնպես շուտով կավարտվի։
Քննարկմանը ներկա ՀԽ անդամ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ասաց, որ վերջին մոնիտորինգի տվյալներով, Սևանա լճի ջրում թունավորում չկա, բայց եթե աղտոտված պահվի, ցանկացած ժամանակ նորից կբարձրանա, ֆոնը դեռ չի փոխվել։
Նա նշեց, որ իրենք երկու խոշոր ծրագիր են մշակել, ներկայացրել են կառավարությանն ու Ազգային ժողով, հույս ունի այս տարի կկարողանան իրականացնել։
ՀԽ անդամ բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ դեռ փետրվարին իրենց՝ բնապահպանական հարցերով հանձնաժողովը դիմել էր վարչապետին, քանի որ դեռ այն ժամանակվանից մտավախություն ունեին կապցած Սևանա լճի հետ։
«Խնդրել էինք այս տարի լրացուցիչ ջրառ չիրականացվի, տատանումները բացական են ազդում, նաև սեյսմիկ ռիսկ է պարունակում։ Երկրորդ՝ մաքսիմալ արագ կարգի բերել ոռոգման համակարգը, մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սևանից վերցնում ենք»,- ասաց բնապահպանը։
Նրա խոսքով, հաճախ ասում են, որ ծաղկումը կլիմայի փոփոխության արդյունք է. «Իհարկե, ունի, բայց հիմնարար ազդեցությունն աղտոտվածությունն է, տարիների ընթացքում ջրի մակարդակն իջեցվում է, խախտված է լճի ողջ էկոհամակարգը։
Հատակի շերտի ջերմաստիճանն առնվազն պետք է լինի 4 աստիճան, որպեսզի նորմալ պրոցեսներ գնան։ Մենք հազվագյուտ տեղերում է, որ ունենք 4 աստիճան, մյուս տեղերում հիմնականում 1-3 աստիճան է, նշանակում է, որ լրիվ այլ է պրոցեսներ են գնում»։
Կ. Դանիելյանն ասաց, որ պետք է ավելացնել ձկնային պաշարները, որոնք սանիտարի դեր են կատարում։
Բնապահպանը նշեց, որ պաշտոնյաների հայտարարությունները, օպտիմիզմը, որ ջուրն արդեն մաքրվել է, այդպես չէ, ուղղակի ծաղկման սեզոնն ավարտվել է, ջրիմուռներն իջել են հատակ, այնտեղ նեխման պրոցեսներ են գնում, ինչը վատ է լճի համար։
Հարակից հրապարակումներ`
- Թե բա՝ Սևանը մաքրվում է
- Բարբարոս վերաբերմունք ենք ցուցաբերել Սևանա լճի նկատմամբ, որը ինտենսիվ ճահճացման վիճակում է․ Սեյրան Մինասյան
- Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
- Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
- «Սևանը գազանաբար խեղվել է»
- Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանա լճում
- Սևանա լճի սառը շերտը վնասվել է. Էրիկ Գրիգորյանը՝ լճի «կանաչելու» պատճառների մասին
- Սևանա լճի «ծաղկած» ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր. Ինգա Զարաֆյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան