«Հրապարակ». Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը իր նախկին տեղակալն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման):
Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման և հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո: Մեզ հետաքրքրում էր նաև, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման և գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է):
Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում և այն էլ` «Հրապարակի», ասաց` հանդիպման է, չի կարող խոսել։ Հարցին` հանդիպումից հետո կպատասխանե՞ք, ասաց` ոչ մի հարցի չի պատասխանում: Դե՞մ եք հրապարակայնությանը․ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը և 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա