Լեոնարդո Դի Կապրիոյի տարօրինակ խնդրանքը
Ամերիկացի դերասան, օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների ժամանակ խնդրել է թիմին խուսափել իր հետ տեսողական շփումից։ Դի Կապրիոն պահանջել է, որպեսզի իրեն մի քանի ժամով հանգիստ թողնեն և արգելել է նկարահանող խմբին նայել իր աչքերի մեջ։ news.ru-ն, հղում անելով The Independent-ին, գրում է, որ դա դերասանին անհրաժեշտ էր, որպեսզի ավելի լավ մտներ իր կերպարի մեջ, զգալ իր հերոսին և ընկղմվել անսովոր մթնոլորտի մեջ։
Քվենտին Տարանտինոն ընդգծել է, որ Դի Կապրիոն հասել է այնպիսի բարձունքի, որ կարող է պահանջել ինչ պետք է, համեմատել է նրան Ալ Պաչինոյի և Ռոբերտ Դե Նիրոյի հետ։
«Այսօր նա ոտքերի վրա ամուր է կանգնած, ինչպես Ալ Պաչինոն կամ Ռոբերտ Դե Նիրոն 70-ականներին, երբ նրանք ձգտում էին նկարահանվել տարեկան երկու ֆիլմում։ Նրանք անում էին այն, ինչ ուզում էին»,- ասել է Տարանտինոն։
Ռեժիսորն ընդգծել է, որ Լեոնարդո Դի Կապրիոն համարվում է «Հոլիվուդի վերջին կինոաստղը», քանի որ նա չի նկարահանվում սերիալներում, սուպերհերոսների մասին բլոկբաստերներում։
Հարակից հրապարակումներ`
- Տարանտինոն կինոն թողնելու ցանկության մասին
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
- Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն միասին կխաղան Տարանտինոյի նոր ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի