Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
Դեպի Եգիպտոս կեղծ տոմսեր վաճառելու մասին Panorama.am-ը գրել էր հուլիսի 8-ին։ «Էդյուքեյշնլ պլանեթ» ընկերությանը պատկանող A&R tour-ը կեղծ տոմսեր էր տրամադրել քաղաքացիներին։
Դատախազությանն ուղղված ահազանգն ուղարկվել էր ոստիկանություն։ Հուլիսի 11-ին ոստիկանությունից հավաստեցին՝ ստացել են, նյութեր են նախապատրաստվում։
Այսօր երբ հայտնի դարձավ ընկերության միջոցով Եգիպտոս տարված քաղաքացիները Երևան վերադառնալ չեն կարողանում, ոստիկանությունից Panorama.am-ը հետաքրքրվեց, ի՞նչ փուլում է գործը։
«Այս պահին հետաքննությունը դեռ շարունակվում է»,-նշեցին ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայից 100 հայաստանցիներ չեն կարողանում վերադառնալ
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան