
Աղբահանության խնդրի լուծման հնդկական օրինակ
Հնդկական Չհատիսգարհում հայտնվել է Աղբային սրճարան, որի այցելուները կարող են պլաստիկե աղբը փոխարինել ուտելիքով։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ սրճարանում ճաշելը «կարժենա» մեկ կիլոգրամ պլաստիկե իր, իսկ նախաշաճը՝ կես կիոլագրամ։
Նման պրակտիկան, իշխանությունների խոսքով, օգնում է լուծել աղբահանությանը, նաև քաղաքում սովի խնդիրը։
Աղբային սրճարանը հայտնվել է Swach Bharat պետական ընկերության նախաձեռնությամբ, որը զբաղվում է երկրի փողոցների և ճանապարհների մաքրմամբ։ Հավաքված պլաստմասե իրերն օգտագործվում են ավտոմեքենաների ճանապարհների կառուցման վրա։ Երկրում արդեն կառուցվել է մի քանի ավտոճանապարհներ, որի ժամանակ օգտագործվել են պլստիկե մնացորդներ։ Նշվում է, որ նման ծածկույթն ավելի երկար է դիմանում, քան սովորական ասֆլտը։
Նմանատիպ հաստատություններ արդեն գործում են նաև այլ երկրներում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին