«Արսենալի» ֆուտբոլիստները հարձակման են ենթարկվել
Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, նաև նրա թիմակից բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացը հարձակման են ենթարկվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում:
Վեստի.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ դանակներով զինված անհայտ մարդիկ մոտեցել են մեքենային, որի ղեկին եղել է Օզիլը։ Հանցագործները փորձել է թալանել ֆուտբոլիստին, բայց մեքենայից դուրս է եկել Կոլաշինացը և տվել հակահարված։ Գերմանացին օգնություն է խնդրել մոտակա ռեստորանից։
We watch football to pretend the world is not falling apart. Then Ozil and Kolasinac are carjacked by knifewelding gang. Some courage from Kolasinac though. Best Arsenal defending you will see this season pic.twitter.com/WpQZm5Y1yA
— Men in Blazers (@MenInBlazers) July 25, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա