«Հրապարակ». Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման առաջ, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո և Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։
Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետևից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի և միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց: Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան