Սիրիայում 10 օրում 450 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայում վերջին 10 օրերին ավելի քան 450 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում ավելի քան 103-ը զոհվել է Իդլիբ և Հալեպ շրջաններում ավիահարվածներից։ Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
Նա նշել է, որ չնայած ՄԱԿ-ի կրկնվող կոչերին հարգել նախազգուշական մեթոդները, վերջերս իրականացվել են օդային հարվածները «կառավարության և նրանց դաշնակիցների» կողմից բժշկական հաստատությունների, դպրոցների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Բաչելետի խոսքով, քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը համարվում է պատերազմական հանցագործություն և մեղավորները պետք է պատժվեն։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
- Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
- Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին