Վրաստանի կառավարությունը կօժանդակի Ռուսաստանից տարանցիկ չվերթներին
Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրոյի չափով: Jnews-ի հաղորդմամբ, խոսքը վերաբերում է Ռուսաստան-Երևան-Թբիլիսի և Ռուսաստան-Երևան-Բաթումի ուղղություններով տարանցիկ չվերթներին:
Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Սա վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցմանը:
Որոշման մեջ չի կոնկրետացվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթներն իրականացնում է միայն «Ջորջիան Էարվեյսը», Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները
- «Վրացական ավիաուղիներ»-ը մեկնարկեց Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթերը
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ