Դրամն ԱՊՀ ամենակայուն արժույթներից է
Հուլիսի 18-25-ը նախկին ԽՍՀՄ երկրների մեծամասնության արժույթները դոլարի համեմատ նվազել են: vestifinance.ru-ն գրում է, որ 6 արժույթի փոխարժեք դոլարի համեմատ նվազել է, 4-ինը՝ բարձրացել: Բոլորից ավելի շատ ամրապնդվել է ուկրաինական գրիվնան՝+1,36 տոկոս, հաջորդում են մոլդովական լեյը՝ +0,68 տոկոս, բելառուսական ռուբլին՝ +0,29 տոկոս և հայկական դրամը՝ +0,09 տոկոս:
Առավելագույն նվազում է դրսևորել վրացական լարին՝ -1,11 տոկոս: Այնուհետև գալիս են ուզբեկական սումը՝-0,46 տոկոս, ռուսական ռուբլին՝-0,27 տոկոս, ղրղզական սոմը՝-0,13 տոկոս, ղազախական թենգեն՝-0,06 տոկոս և տաջիկական սոմոնը՝0,001 տոկոս:
Դոլարը համաշխարհային շուկայում շաբաթվա ընթացքում աննշան աճել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում