Երեխաները՝ երեխաների նկատմամբ բռնությունների մասին
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 25-ին կազմակերպել է երեխաների մասնակցությամբ «Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման գործողությունները» խորագրով քննարկում:
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ քննարկման ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց պատկերացումները կապված երեխաների նկատմամբ բռնության հետ:
Մշակել և ներկայացրել են առաջարկություններ, թե ինչ գործողություններ իրենք կձեռնարկեին բռնության կանխարգելման և բռնության հետևանքում տուժած երեխաներին օգնելու համար, նաև առաջարկություններ՝ հասարակությունից երեխաների օտարումը թույլ չտալու վերաբերյալ և՝ թե ինչպիսին պետք է լինի պետության արձագանքը:
Բացման խոսքով հանդես են եկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներ՝ Մանկական զարգացման հիմնադրամ, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, «Մուղդուսյան» արվեստի կենտրոն և այլք:
Երեխաների կողմից ներկայացված առաջարկությունները հավաքագրվել և ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության, Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան