Սիսեռյան.Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրի լուծումը գրեթե գտնվել է
Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Այս մասին գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։
«Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար:Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,-գրել է նա։
Panorama.am-ին արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը Հայրենիք։
«Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորությամբ դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ A&R tour ընկերության միջոցով Եգիպտոս հանգստի մեկնած ավելի քան 100 քաղաքացիներ մնացել են օդանավակայանում, ընկերությունը թռիչքի համար գումար չի վճարել։
Հարակից հրապարակումներ`
- Տուրիստական սկանդալ. «Մենք նման բան կանխատեսում էինք ու պատկան մարմիններին էլ տեղեկացրել էինք»
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան