Ադրբեջանը դադարեցրել է ուսումնական թռիչքները
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարից հետո դադարեցրել են ուսումնական թռիչքները։ Ռիա նովոստիին հայտնել են Ադրբեջանի մամուլի ծառայությունից։ Նշվել է, որ մինչև ինքնաթիռի վթարի պատճառը պարզելը ժամանակավոր դադարեցվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների բոլոր թռիչքները։ Միևնույն ժամանակ, մարտական հերթապահությունն իրականացվում է պլանավորված կարգով։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ռազմաօդային ուժերի ինքանթիռը կորել էր ռադարների տեսադաշտից, հավանաբար ընկել Կասպից ծովը։ Օդաչուի որոնման աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում