Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում հուլիսի 26-ին ավարտվեց ևս մի աշխատարան՝ Մեսրոպ Կյուրկչյանի ղեկավարմամբ: Կյուրկչյանը ավագ ծրագրավորող է Hulu ընկերությունում, որը խոշոր առցանց հեռուստապլատֆորմ է և պատկանում է The Walt Disney Company-ին:
Beeline Հայաստանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Թումոյի պատանիները Կյուկչյանի ուղղորդմամբ ստեղծում են առցանց ծրագրային հարթակի նախատիպ, որը կօգնի տարբեր կենտրոններում սովորող Թումո ուսանողներին ծանոթանալ, կիսվել իրենց գիտելիքներով կամ նորություններով: Ծրագիրը կոչվում է «Թումո Ընկեր», և ստեղծվում է այնպիսի ժամանակակից ծրագրավորման լեզուներով ու գրադարաններով, ինչպիսիք են ReactJS-ը, WebRTC-ը և MongoDB-ը։ Այս տեսակի աշխատարանները պատանիներին հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաների ներկայացուցիչների հետ, այլև իրականացնել գործնական նախագծեր ներկայիս ծրագրավորման ոլորտի ամենաարդիական գործիքներով:
«Beeline-ի հետ համագործակցությունը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները գտնել ընդհանուր հետաքրքրություններ հաջողակ բիզնեսի հետ: Սա տալիս է նոր հնարավորություն ու հորիզոններ երկու կողմերին էլ, և մենք մեծ հույս ունենք, որ այս օրինակը դեռ շատ կրկնություններ կունենա», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Բազմաթիվ նախագծեր իրականացնելով կրթության ոլորտում՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ անչափ կարևոր է երիտասարդներին ցույց տալ այն մարդկանց օրինակները, ովքեր իրենց գիտելիքների ու վարպետության շնորհիվ մեծ բաների են հասել կյանքում: Այս առումով հրաշալի է, որ մեր մասնակիցները լավ և օգտակար տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ են ստանում միջազգային առաջատար փորձագետներից, այդ թվում ազգությամբ հայ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո այցելում են տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
- Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
- Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
- Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում
- Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը
- Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան