Աղասի Ենոքյան. Վախենամ, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին
Մեդիա դաշտում այսօրվա ստեղծված իրավիճակը նորմալ չէ, թեև որևէ լրատվամիջոց չի փակվել, որևէ լրագրող չի ծեծվել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
«Պրոբլեմ է լրատվամիջոցներին սևերի ու սպիտակների բաժանելը, որովհետև լրատվամիջոցների, մամուլի, խոսքի ազատության կարևորագույն երաշխիքը լրատվամիջոցների միասնականությունն է այս հարցում։ Երբ սև ու սպիտակի են բաժանվում, բնականաբար այդ միասնականությունը վերանում է, որևէ լրատվամիջոցի հանդեպ պատժամիջոցի, կոշտ գործողության դեպքում լրատավական դաշտի մի մասը դրա հետևից կգնա»,- ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ Բեյրութում կայացած լրատվամիջոցների համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը որպես լրատվական դաշտի խնդիր նշեց լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը։ Ա. Ենոքյանն ասաց, որ լրատվամիջոցներն իրենց ֆինանսական, հարկային հաշվետվությունները ներկայացնում են։
«Ենթադրվում է, որ նրանք ունեն այնպիսի ֆինանսավորում, որ չի ներգրավվում այդ հաշվետվությունների մեջ։ Չգիտեմ այստեղ ինչ է ցանկանում անել իշխանությունը, բայց վախենամ, որ կա լրատվամիջոցներին լռեցնելու որոշակի սպառնալիքներ, որոշակի փորձեր կապված այս ֆինանսավորումների հետ կապված»,- նշեց նա։
Որպես խնդիր Ա.Ենոքյանը նշեց անցումային արդարադատության սպառնալիքը։ Ենոքյանի խոսքով, անցումային արդարադատություն ասելով առաջին հերթի նկատի են ունենում սեփականության վերաբաշխմանը, իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ սեփական լրատվամիջոցներ չունեն։
«Վախենամ, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին»,- ընդգծեց Ա. Ենոքյանը։
Նա նշեց, որ ավելացել են մամուլի դեմ դատական գործերը, վերջին մեկ տարում 91 հայց է ներկայացվել, այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին գումարային այդքան հայց չկար լրատվամիջոցների դեմ։
«Լրատվամիջոցները բավականաչափ նուրբ ու ոչ շատ հարուստ կազմակերպություններ են, և երբ լինում է լրատվամիջոցի դեմ հայց, սա նշանակում է լրացուցիչ ժամանակի ու գումարի կորուստ։ Այդքան դատական հայցերը, կարծում են, լրատվամիջոցներին ճնշելու փորձեր են»,- ասաց Աղասի Ենոքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սաթիկ Սեյրանյան. Իջևանի դեպքերը ցույց տվեցին, թե իշխանությունը որքան է վախեցած
- «Մեդիա պաշտպան». Իշխանությունները մեդիայի դեմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում