Եղիսաբեթ Երկրորդի սիրելի սերիալները
Ամեն տարի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը գնում է ամառային հանգստի, իր հետ վերցնում է իր սիրելի հեռուստաշոուների DVD հավաքածուներ։ Ռիա նովոստին, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Եղիսաբեթ Երկրորդին ամենաշատը դուր է գալիս «Մաքուր անգլիական սպանություն» սերիալը։
«Ես տեսել եմ այդ ցուցակը։ Բացի ««Մաքուր անգլիական սպանությունից», թագուհին ընտրել է «Պահպանելով քաղաքավարության կանոնները» և «Հնդկական ամառ» կատակերգությունները, «Սպանություն Միդսոմերում» և «Նոր հնարքներ» դետեկտիվները, գիտա-ֆանտաստիկ «Բժիշկ Կոտ» շոուն»,- ասել է անգլիացի դերասան Պոլ Նիկոլսը։
Ամեն ամառ թագուհին արձակուրդն անցկացնում է ամուսնու հետ։ Ամռան ընթացքում նրանց է այցելում արքայազն Չարլզը կնոջ հետ, արքայազն Ուիլյամը Քեյթ Միդլթոնի և երեխաների ու ընտանիքի այլ անդամների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում