Փորձել են հարձակվել Պորոշենկոյի վրա
Մի քանի մարդ փորձել է հարձակվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, երբ նա հեռանալիս է եղել Հետաքննության պետական բյուրոյից։ rbc.ru-ն գրում է, որ հարձակվողներից մեկը թռել է Պորոշենկոյի մեքենայի վրա և սկսել է մեքենայում նստած մարդկանց ինչ-որ ժեստեր ցույց տալ։ Նախկին նախագահի թիկնազորը նրան իջեցրել է մեքենայից վրայից, որից հետո փոքրիկ բախում է եղել։ Դեպքի վայր է եկել ոստիկանությունը։ Հարձակվողները փորձել են թաքնվել իրավապահներից։ Այդ պահին Պորոշենկոյի մեքենան հեռացել է։
Պ. Պորոշենկոն և նրա թիմի անամները մի քրեական գործով ֆիգուրանտներ են, որը հարուցել է Հետաքննության պետական բյուրոն։ Հերթական հարցաքննությունը հուլիսի 25-ին էր, սակայն երբ նախկին նախագահը հայտնվել է գերատեսչությունում, հայտնի է դարձել, որ նրա փաստաբանը կրկին խնդրել է հեռաձգել մինչև օգոստոսի 8-ը։