«Ժողովուրդ». Լավ կլինի, որ Արայիկ Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին և այդ արարքի համար հայտնվել է դատարանում: Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր: Իհարկե, իրավապահների կողմից ողջունելի է այս բացահայտումը, քանի որ բանակը պետք է զերծ մնա և չխառնվի քաղաքական գործընթացներին, բայց լավ կլինի, որ Արայիկ Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան