«Հրապարակ». «Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախընտրական մթնոլորտը շիկանում է։ Իշխանությունները Սամվել Բաբայանի պլան Բ-ի դեմ իրենց ծրագիրն ունեն։ Եթե Գերագույն դատարանի, ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժվի, և Բաբայանը գնա իր խոստացած հաջորդ քայլին՝ փողոցային ըմբոստությանը, ապա չի բացառվում, որ նրան ձերբակալեն։
«Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել՝ սահմանադրական կարգը տապալելու փորձից սկսած, վերջացրած անցյալի որոշ արարքներով»,- ասաց Արցախի մեր աղբյուրը։ Բաբայանի թիմը համագումար է պլանավորում, նախնական տեղեկություններով՝ այն կկայանա հուլիսի 28-ին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա