«Գրեմմիի» թանգարանը դրամաշնորհ է տրամադրել հայկական մշակութային ժառանգության պահպանման համար
Լոս Անջելեսի «Գրեմմի» միցանակաբաշխության թանգարանը 200 հազար դոլարի դրամաշնորհ է տրամարդել ԱՄՆ-ում իրագործվող 15 ծրագրի, որպեսզի աջակցեն տարբեր թեմաներով մի շարք ուսումնասիրությունների, ինչպես նաև արխիվային և պահպանման մի շարք ծրագրերի:
Ֆրեզնոյի Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական կենտրոնին (Armenian Studies Program, California State University, Fresno) դրամաշնորհ է տրվելու հայկական երաժշտական ստեղծագործոզությունների եզակի ձայնագրությունների թվայնացման համար։
«Այս նախագիծը կենտրոնանալու է ԱՄՆ-ում հայկական սփյուռքից հավաքված սկավառակների վրա գրեթե 1500 ձայնագրության գրանցման և կատալոգագրման վրա։ Ձայնագրությունները փաստագրում են ԱՄՆ-ում հայերի վաղ պատմությունը։ Հավաքածուն ներկայացնում է երաժիշտների երգերը, որոնց սոցիալական, տնտեսական և քաղաքական կարգավիճակը ստիպել է նրանց լքել հայրենիքը»,- հայտնել են թանգարանից։
5000 դոլարի դրամաշնորհն ուղղվելու է շուրջ 1500 ձայնագրության թվայնացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան