Լա Լիգայի հանդիպումները կանցկացվեն միայն շաբաթ և կիրակի օրերին
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է այս մասին, որ Իսպանիայի առաջնության հանդիպումները կանցկացվեն միայն հանգստյան օրերին:
Sports.ru-ի փոխանցմամբ՝ Լա Լիգայի առաջին տուրերի խաղացանկն արդեն կազմվել է այնպես, որ հանդիպումներ չլինեն ուրբաթ կամ երկուշաբթի օրերին:
Սա կարող է ազդել այն ընկերությունների վրա, որոնք Իսպանիայի առաջնության հեռարձակման իրավունք են ձեռք բերել՝ հաշվի առնելով խաղերի ցուցադրումը ուրբաթ և երկուշաբթի օրերին: Այժմ նրանք կարող են պահանջել խոշոր փոխհատուցում:
Հաղորդվում է, որ այդ որոշումը կարող է վերանայվել Լա Լիգայի բողոքների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա