Սիրանուշ Սահակյան. Դատավորը հետապնդվում է գործադիրին ոչ հաճո որոշում կայացնելուց հետո
Քննչական մարմինները ոչ միայն խախտել են դատավորի իրավունքները, այլև որպես պետական մարմին անտեսել են Բարձրագույն դատական խորհուրդին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին։
Անդրադառնալով հարցին, դատավորի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքակա՞ն, թե՞ իրավական նպատակներ են հետապնդում, Սահակյանը կարծիք հայտնեց՝ անկախ այն բանից, թե երևույթներին ինչ անուններ կտրվեն, դրանց էությունը չի փոխվի։
«Որպեսզի գնահատական տանք, պարզապես նայում ենք փաստերի խրոնոլոգիան, որտեղի՞ց խնդիրը ծագեց, ի՞նչ զարգացում ունեցավ։ Ինձ թվում է վերլուծական միջին ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է այդ կապերը տեսնել»,-ասաց նա։
Սիրանուշ Սահակյանի խոսքով, ինքը չի կարող անտեսել մի քանի փաստ. երբ նույն հաղորդման հիման վրա քննություն եղել է ու մերժվել է, դատական վերահսկողությունն էլ չի արձանագրել տուժողի իրավունքների խախտում, դատավորին իր կամքից անկախ մակագրվել է մի գործ (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրգործն ի նկատի ունի-խմբ), որն ունի քաղաքական կոնտեքստ, և ստիպված է եղել քննել։
«Դատավորն այդ գործունեության մեջ առաջնորդվել է օրենքով, և կայացված որոշումը հաճելի չի եղել գործադիր իշխանությանը։ Դրանից հետո տեղի են ունենում հետապնդում որակվող գործողություններ, որոնք չեն իրականացվում իրավական հարթության մեջ, այդ գործողությունները տեղի են ունենում օրենքի կոպտագույն խախտումներով։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է #ես_իրավունքի_դեսպան_եմ նախաձեռնությունը
- Փաստաբան. Հրապարակային հայտարարում ենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կան և թմրանյութեր, և զենքեր
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Անգամ Քոչարյանի գործով միջնորդություններն են տարել
- Փաստաբան. Բաց տեքստով դատավորներին ասվում է՝ չհամարձակվեք կայացնել Քոչարյանի օգտին որևէ որոշում
- Հայկ Ալումյան. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը