Վարդավառին ընդառաջ Խոսրովի արգելոցի տնօրինությունը դիմում է քաղաքացիներին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը «Վարդավառի» տոնին ընդառաջ քաղաքացիներին հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
«Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն։
Հաշվի առնելով, առավել հրդեհավտանգ ժամանակահատվածն անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել պետական արգելոցի պահպանության աշխատակիցներին անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն…Բոլորիս ուրախ Վարդավառ…Հարգանքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինություն»,-նշում է արգելոցի տնօրինությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան