ՄԻՊ-ն այցելել է Գավառի մանկատուն և տեղում ծանոթացել իրավիճակին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:
Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաև մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ ևուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն
- Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին