Գեորգի Ավետիսյան. Իրանի տարածքով հնարավորություն կստանանք կենդանի կենդանիներ տեղափոխել
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ինչպես ինքն է ներկայացրել, լավ լուր ունի արտահանողների համար։
«Շատ լավ լուր արտահանողների և ոչ միայն համար:
Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում հանդիպեցինք անասնաբուժական ոլորտի պատասխանատուների հետ:
Արդյունքում մի քանի օրից (բյուրոկրատական հարցեր լուծելուց հետո) ԻԻՀ տարածքով հնարավորություն կստանանք կենդանի կենդանիներ տեղափոխելու:
Հ.Գ. Շնորհակալություն Իրանում ՀՀ դեսպանատանը համակողմանի աջակցության համար»,-գրել է նա։