Վարդավառի միջոցառմանը Գառնիում մուտքն անվճար կլինի
Հուլիսի 28-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, հեթանոսական ծեսին համահունչ, միջոցառում է նախատեսվում: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ «Արորդիների Ուխտ» կազմակերպությունը հայստանցիներին ու օտարերկրացի հյուրերին հուլիսի 28-ին ժամը 13-ին հրավիրում է մասնակցելու գեղեցիկ նախաձեռնությանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով միջոցառման ընթացքում՝ հուլիսի 28-ին, ժամը 13:00 մինչև ժամը 17:00-ն արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար:
Հեթանոսական ակունքներ ունեցող Վարդավառի տոնին նաև մշակութային գեղեցիկ մաս կլինի: Կատարումներով հանդես կգան՝ Գառնի համայնքի մշակույթի տան երգ ու պարի համույթի սաները, «Հայկազուն» համույթը, Արսեն Համբարյանը և Գրիգոր Համբարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին