«Փաստ». Իշխանությունները Օսիպյանից գոհ են
Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից։ Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը։ Փաստացի, իշխանությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձնել այս «քննությունը»։ Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկության հարց տեսանելի ապագայում չի նշմարվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա