«Փաստ». Լուրջ ճաքեր՝ իշխանական բուրգում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված
«Փաստ»-ը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոնվենցիայի հետ կապված, ըստ տեղեկությունների, խմբակցության ներսում բացահայտ բախումներ են սպասվում։
Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են։
Տեղեկություններ կան, որ պատգամավորների մի մասը, եթե անգամ դեմ չքվեարկի նախագծին, ապա կխուսափի քվեարկությունից կամ ուղղակի ձեռնպահ կքվեարկի, ինչը թույլ չի տա համապատասխան թվով քվե ապահովել ու անցկացնել կոնվենցիան։ Սա պայմանավորված է նրանով, որ խմբակցությունում հասկանում են, որ դա մեր արժեհամակարգի լուրջ խախտման է բերելու։ Մեկ բառով՝ խմբակցությունը փորձելու է տապալել վավերացման գործընթացը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին