Աշխարհի չորս քաղաք, որտեղ միշտ շատ շոգ է
Ամառը Երկիր մոլորակում բնակվողներին մեկ ուրախացնում է իր տաքությամբ, մեկ վախեցնում հեղեղներում և անսպասելի ցրտով։ Սակայն Մոլորակի վրա կան վայրեր, որտեղ ողջ տարի տաք եղանակ է, նույնիսկ շոգ։ vesti.ru –ն գրում է, որ երկրում կա չորս քաղաք, որի բնակչները սովորել են ապրել հեղձուցիչ շոգի պայմաններում։
Բանգկոկ
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համարում է Բանգկոկը մոլորակի ամենաշոգ քաղաքը։ Դա կապված է ոչ այնքան ջերմաստիճանի ռեկորդների հետ, որքան նրա հետ, որ այդտեղ շոգը գրեթե ողջ տարի է։ Միջին ջերմաստիճանը 29 է, ինչը խոնավության հետ միասին ապահովում է ապրելու համար բավականին դժվար միջավայր։ Առավելագույն ջերմաստիճանը 40 աստիճանն է։
Քուվեյթ
Այս քաղաքում գրեթե անհնար է գտնվել հունիսից օգոստոս։ Ամառային ամիսներին ջերմաստիճանը հասնում է 45-ի, միայն գիշերային ժամերին կարող է հասնել 30 աստիճանի։ Պաշտոնապես գրանցված առավելագույն ջերմաստիճանը 52-ն է։ Քուվեյթի շոգը լրացվում է չոր եղանակով, 365 օրում միջինում 19 օր է անձրև գալիս։
Ֆինիքս
Արիզոնայի մայրաքաղաքը մոլորակում ևս մի շոգ վայր է, որտեղ արևը շողում է տարվա մեջ 300 օր։ Փորձագետները զգուշացնում են, որ լավ գաղափար չէ ամռանն այցելել այդ քաղաք, քանի որ ջերմաստիճանը կարող է հասնել 50-ի։
Մեքքա
Ամբողջ աշխարհի մահմեդականներին գրավող Մեքքան նույնպես ընդգրկված է ամենաշոգ քաղաքների թվում։ Տարեկան ընդամենը 22 անձրևային օր և հիմնականում 38 աստիճանից բարձր ջերմաստիճան (առավելագույնը՝ 49,8 աստիճան) է այդ քաղաքում։ Նույնիսկ ձմռանը քաղաքում շոգ է լինում և 25 աստիճանից ջերմաստիճանի սնդիկը չի իջնում։