Մոսկվայի կենտրոնից 300-ից ավելի մարդու են բերման ենթարկել
Մոսկվայում քաղաքապետարանի հարևանությամբ՝ Տվերսկայա փողոցում, ընթանում է չարտոնված բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնում Մոսկվային քաղաքային դումայի պատգամավորների անկախ թեկնածուներին, որոնց հրաժարվում են գրանցել որպես թեկնածու։
kommersant.ru-ի հաղորդմամբ, ոստիկանությունը շղթա է կազմել, չեն թողնում ակցիայի մասնակիցներին մոտենալ քաղաքապետարանի շենքին։
Հաղորդվում է, որ Մոսկվայի կենտրոնից բերման է ենթարկվել 317 մարդ։ Ավելի վաղ ձերբակալվել էին Մոսկվայի քաղաքային դումայի մի քանի նախկին թեկնածուներ։
Տվերսկայա փողոցը փակ է անցորդների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան