Բայդենն առաջ է անցել Թրամփից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի դեմ է խոսել այն բանից հետո, երբ հրապարակվել է հարցման արդյունքները՝ կապված երկրի ապագա նախագահի վերաբերյալ ժողովրդի սպասելիքների հետ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Mediaite-ին, գրում է, որ Fox & Friends առավոտյան շոուին հրապարակվել էր հեռուստաընկերության անցկացրած հարցման թարմացված տվյալները, որոնց համաձայն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը մի քանի զայրացած թվիթներ է հրապարակել այդ հարցման արդյունքների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ հեռուստաընկերությունը միշտ իր դեմ է եղել, նաև ընդգծել է, որ չի կարող պարտվել Բայդենին։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան