89-ամյա ամերիկուհին նվաճել է Կիլիմանջարոն
ԱՄՆ բնակչուհի Էնն Լորիմորը նոր ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով ամենաբարձր գագաթներից մեկը՝ Կիլիմանջարոն։ Ռիա նովոստին, հղում անելով ABC 15-ին, գրում է, որ մի քանի տարի առաջ Լորիմորն արդեն ռեկորդ սահմանել էր՝ բարձրանալով Կիլիմանջարոն։ Բայց դրանից հետո, երբ իմացել է, որ մի կին, այնուհետև տղամարդ սահմանել են նոր ռեկորդ, նա որոշել է կրկին բարձրանալ։
«Կար պահ, որ ես իրոք անհանգիստ էի, որովհետև հենց սկսեցի բարձրանալ, ընկա... Ես ուժեղ ցավեր ունեի, չէի կարողանում խորը շունչ քաշել։ Ես վախենում էի, որ եթե չկարողանամ ստանալ բավարար թթվածին, ես չեմ կարող գնալ»,- ասել է Լորիմորը՝ վերադառնալով տուն։
Նրա խոսքերով, ամբողջ ուղևորությունը դեպի Աֆրիկա և վերադարձը միասին տևել է ինը օր։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին