Էրիկ Գրիգորյան. Կեղտաջրերը ջրային ավազան են լցվում ոչ միայն Գեղարքունիքում, այլև ողջ Հայաստանում
Սևանա լճի մակարդակն այս տարվա հուլիսի 26-ին 4 սմ-ով ավելի է, քան նախորդ տարի նույն օրը։ Սա նշանակում է , որ լճում մոտ 50 մլն խմ ջուր է ավելացել։ ՄԱՀՀԻ-ում Սևանա լճի խնդրի թեմայով հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Եվ սա չնայած այ բանին, որ մենք ունեցել ենք 100 մլն խմ ավել գոլորշիացում, 40 մլն խմ պակաս տեղումներ։ Եթե այս թվերը մոտ լինեին միջին վիճակագրականին, ապա մենք կունենայինք ևս 10 սմ բարձրացում»,-ասաց նա։
Նախարարը նշեց՝ կարևորում է քանակական տվյալները, քանի որ այս պարագայում քանակն անմիջականորեն կապված է որակի հետ։
«Սևանի խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ քանակի ու բարձրության հետ սկսել են տարբեր գործողություններ իրականացվել։ Գիտեք, որ Խորհրդային միության ժամանակ ավելի քան 18 մետրով իջեցվել է լճի մակերևույթը, հետո որոշ ժամանակահտված բարձրացվել է, այնուհետև կրկին իջեցվել է։ 2000-ականներից սկսած բարձրացել է մոտ 3 մետրով, իսկ 2011-2012 թթ. շատ փոքր բարձրացում է եղել, ինչը կապված է Արփա-Սևանի շինարարությունն է ձգձգվել, և ջրի մեծ պահանջարկի պատճառով լճից մեծ քանակությամբ ջուր է վերցվել»,-մանրամասնեց նախարարը։
Գրիգորյանը բացատրեց, ջրի սառը շերտի արդյունքով ջրիմուռները, օրգանական նյութերը չեն աճում, զարգանում։ Սակայն 2017-ից սկսած անշեղորեն աճում է որոշ օրգանական նյութերի՝ մասնավորապես ֆոսֆորի պարունակությունը լճում, դրա պատճառներից մեկն էլ լճում մասսայան կեղտաջրերի լցվելն է։ Ավելի քան 9 տասնյակ գյուղերից կոյուղաջրերը լցվում են Սևանա լիճ։
«Վերջին քննարկումները ցույց տվեցին, որ քաղաքացիների մեծ մասը այդ մասին չգիտեր, որ Սևանն այդպիսի ճնշման է ենթարկվում։ Բայց եթե լայն կոնտեքստով նայենք, ապա Հայաստանում բոլոր կոյուղաջրերը լցվում են բոլոր գետերն ու ջրավազանները, ոչ միայն Գեղարքունիքում, այլև Սյունիքում, Վայոց Ձորում, Շիրակում»,-ասաց նախարարը՝ նշելով, որ կանխարգելիչ գործողություններ են իրականացվելու ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան