Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության և անձնական կարիերայի վերջը։
«Հայաստանում բոլորը խոսում և քննարկում են Ստամբույլյան կոնվենցիայի վավերացման հարցը։
Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։
Երևի նկատել եք, որ ոչ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, ոչ ես, չենք անդրադարձել այս գործընթացին, քանի որ ունենք համոզմունք և վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը այս կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման, քանի որ քաջ գիտակցում է, որ սա կլինի իր իշխանության և անձնական կարիերայի վերջը։
Հասկանում եմ, որ իշխանության մեջ ծանրակշիռ մասնակցություն և ազդեցություն ունեցող կենտրոնը, և որոշ աշխարհաքաղաքական ուժեր ահռելի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ իրենց օրակարգն առաջ տանելու և Հայաստանում ծայրահեղ ազատական կառավարում հաստատելու համար։
Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա, և երբևէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին և հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն։
Չափազանց մեծ է լինելու անձնական և քաղաքական պատասխանատվության բեռը։
Եկեք ապավինենք իշխանության բանականությանը և առաջնորդվենք խելամտության կանխավարկածով»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին