Մեգան Մարքլին մեղադրում են արքայազն Հարրիի վրա վատ ազդեցության թողնելու մեջ
Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն կարողանում Մեգան Մարքլին ընդունել որպես թագավորական ընտանիքի լիիրավ անդամ։ Չնայած նրան, որ Սասեքսի դքսուհին ունի շատ երկրպագուներ, նախկին կինոաստղի նկատմամբ վատ տրամադրվածություն ունեցողները նույնպես քիչ չեն։
bimru.ru-ն, հղում անելով Express-ին, գրում է, որ բրիտանացիները կարծում են, որ ամերիկացի դերասանուհին վատ ազդեցություն է ունենում ամուսնու՝ արքայազն Հարրիի վրա։ Մեծ Բրիտանիայի շատ քաղաքացիները նկատել են, որ Մեգանից հետ ամուսնանալուց հետո Հարրին փոխվել է դեպի վատը։ Բրիտանացիներն իրենց դժգոհությունն հայտնում են Հարրիի ոչ պատշաճ պահվածքից սոցիալական կայքերի միջոցով, նամակ են գրում հայտնի խմբագրություններ։
Շատերին զայրացրել է այն փաստը, որ Հարրին ու Մեգանն իրենց որդու մկրտությունը փակ են արել ինչպես հայտնի մարդիկ, այլ ոչ թե թագավորական ընտանիքի անդամներ։
«Դա հոլիվուդյան աստղի պահվածք է, ոչ թե արքայազնի։ Մկրտությունը մարդու կյանքում կարևոր արարողություն է, և Արչիի կյանքում նման պահը կարող էր շատ մարդկանց ուրախացներ։ Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են արել, որը կարող է ապագայում նրանց համար լուրջ հետևանքներ ունենալ»,-նման կարծիք է հայտնել կենսագիր Պեննի Յունորը։
Նա նշել է, որ թագավորական ընտանիքը հարկերի հաշին է ապրում, այդ իսկ պատճառով մարդիկ նրանց հետ որոշակի շփում են ակնկալում։ Պեննի խոսքով, թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ոչ միայն արտոնություններ, նաև պարտավորություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Մեգան Մարքլի էֆեկտը» միլիոններ է բերել թագավորական ընտանիքին
- Մեգան Մարքլը և Քեյթ Միդլթոնը երեխաների հետ ներկա են եղել մարզական խաղի
- Մեգան Մաքլը հնարավոր է հայտնվի «Ֆորս մաժորի» դրվագում
- Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին քննադատել են Մեգան Մարքլի որդու մկրտությունից հետո
- Սերենա Ուիլյամսը լինելու է Մեգան Մարքլի որդու կնքամայրը
- Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցելու Մեգան Մարքլի որդու մկրտությանը
- Մեգան Մարքլը քննադատություններից չի վախենում
- Քեյթ Միդլթոնը «հաղթել» է Մեգան Մարքլին
- Հարրին ու Մեգանը դուրս են գալիս Ուիլյամի և Քեյթի բարեգործական հիմնադրամից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին