Ստանիսլավսկու անվան թատրոնում ամեն ինչ ընթանում է իր հունով
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը դեռ չգիտի՝ կմասնակցի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին, թե ոչ։ Նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված մեկ ամսով։
Panorama.am-ի հետ զրույցում Մ. Մխիթարյանն ասաց, որ թատրոնում մինչ իրեն նախատեսված ծրագրերը, ներկայացումները, ամեն ինչ գնում է իր հունով, թատերախումբը պատրաստվում է միջազգային փառատոնի։
«Ստեղծագործական փոփոխություններ նախատեսված չեն, ինչպես ծրագրված է, շարունակական կերպով պետք է կայանա»,- ասաց նա։
Մ. Մխիթարյանի խոսքով, թատրոնի շուրջ եղած բոլոր խոսակցությունները պետք է լռեն, բոլորը պետք է մտածեն աշխատանքի մասին. «Այն ինչ կատարվում է թատրոնում, պետք է կատարվի թատրոնում, կոլեկտիվի մեջ, դուրս չգա օջախից, թատրոնի շուրջ պետք է ձևավորվի ջերմ, բարյացկամ մթնոլորոտ, չազդի ստեղծագործական արդյունքների վրա»։
Հիշեցնենք, որ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Վեց ամսով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։ 2019 թ. հուլիսի 10-ին թատրոնից հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մարիաննա Մխիթարյանին։ Յուրի Իգիթխանյանն ավելի վաղ Panorama.am—ին ասել էր, որ մասնակցելու է տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին։
Հարակից հրապարակումներ`
- Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի
- Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում
- Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը
- Ստանիսլավսկու անվան թատրոնում միաժամանակ երկու ներկայացում է պատրաստվում
- Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին