Եղիսաբեթ Երկրորդը Մեգան Մարքլին վարքի կանոններ կսովորեցնի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն արքայազն Հարրիի կնոջն իր նստավայր՝ Բալմորալ ամրոց է հրավիրել՝ այնտեղ նշելու դքսուհու 38-ամյակը։ Թագուհին մտադիր է նաև Սասեքսի դքուհուն հասարակության մեջ վարքի կանոններ սովորեցնել, քանի որ համակրում է արքայադստերը։
«Շոտլանդական ամրոց այցելությունը Մեգանի համար լավ հնարավորություն է շփվել թագուհու հետ, լսելու նրա կարծիքն այն մասին, ինչ տեղի է ունենում։ Ես կարծում եմ, որ նման զբոսանքների ժամանակ Եղիսաբեթ Երկրորդը կարող է նրան մի քանի խորհուրդ տալ»,- news.ru-ի հաղորդմամբ Daily Mail-ին պատմել է փորձագետ Ֆիլ Դամպիրը։
Մեգան Մարքլի և նրա նորածին որդի Արչիի առաջին այցը կլինի թագավորական նստավայր։ Դքսուհին ասել է, որ իր համար մեծ պատիվ է։ Հայտնի է, որ 93-ամյա Եղիսաբեթ Երկրորդը, արքայազն Չարլզն ու նրա կինը «շատ են սիրում» Մեգանին, նրան համարում են «հմայիչ և խելացի»։
Հարակից հրապարակումներ`
- Մեգան Մարքլին մեղադրում են արքայազն Հարրիի վրա վատ ազդեցության թողնելու մեջ
- «Մեգան Մարքլի էֆեկտը» միլիոններ է բերել թագավորական ընտանիքին
- Մեգան Մարքլը և Քեյթ Միդլթոնը երեխաների հետ ներկա են եղել մարզական խաղի
- Մեգան Մաքլը հնարավոր է հայտնվի «Ֆորս մաժորի» դրվագում
- Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին քննադատել են Մեգան Մարքլի որդու մկրտությունից հետո
- Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցելու Մեգան Մարքլի որդու մկրտությանը
- Մեգան Մարքլը վեց շաբաթում երրորդ դայակն է փնտրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին