Ռուսաստանին կանչել են 2020 թվականի Օլիմպիադային
ՌԴ օլիմպիական կոմիտեն պաշտոնական հրավեր է ստացել Միջազգային օլիմպիական կոմիտեից՝ մասնակցելու Տոկիոյի 2020 թվականի օլիմպիադային: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Ռուսաստանը կարող է օլիմպիական լիարժեք թիմ ձևավորել, որը հանդես կգա առանց որևէ սահմանափակումների ու լրացուցիչ պայմանների:
Մասնավորապես, մարզիկները կարող են խաղերին մասնակցել ռուսական դրոշի տակ: Սահմանափակումներ չեն լինի նաև թեթևատլետների համար, որոնք միջազգային ֆեդերացիայի թույլտվությունն ունեն՝ մասնակցելու միջազգային մրցումներին և ունակ են անցնելու օլիմպիական ընտրությունը:
2018 թվականի օլիմպիադայից առաջ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկվել էր ռուսական սպորտում դոպինգի վերաբերյալ հետաքննության հետևանքով: Փհենչհանում ռուսները հանդես էին եկել չեզոք դրոշի տակ: Այդ օլիմպիադայից հետո ՌԴ օլիմպիական կոմիտեի կարգավիճակը վերականգնվել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա