Դե Նիրոն և Դի Կապրիոն կխաղան Սկորսեզեի նոր ֆիլմում
Հայտնի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանվելու են Մարտին Սկորսեզեի նոր «Լուսնային ծաղկի մարդասպանները» ֆիլմում։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով film.ru-ին։
Քրեական դրամայի սյուժեի հիմքում Դևիդ Գրաննի վեպն է, որը նվիրված է ԱՄՆ Օկլահոմա նահանգում հնդկացիների առեղծվածային սպանությանը։ Քննությունը չի կարող ուշադրություն չդարձնել այն փաստին, որ բնիկ ամերիկացիներին պատկանող հողում վերջերս գտել էին նավթի հսկայական պաշարներ...
Դեռևս պարզ չէ, թե էկրանավորումը որքան մոտ կլինի գրքի սյուժեին։ Հայտնի է, որ Դե Նիրոն խաղալու է Ուիլյամ Հեյլ անունով գլխավոր հերոսի դերը։ Թե ինչպիսի դեր կհասնի Լեոնարդո Դի Կապրիոյին, դեռևս անհայտ է։
Սկորսեզեն նախատեսում է ֆիլմի նկարահանումները սկսել 2020-ի սկզբին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան