Հասարակություն 10:00 29/07/2019 Հայաստան

Ապօրինությունների 12 ամիսները

14 ամիս է ապրում ենք  «թավշյա»  Հայաստանում։  2018թ․ ապրիլ-մայիսին, դրախտային կյանքի խոստումների ժամանակ,  ամենից հաճախ ու բարձր կրկնվող հավաստիացումներն  էին՝ «վենդետա չի՛ լինելու», «կադրային ջարդ չի՛ լինելու»։  Բայց  հենց դրանք էլ դարձան առաջին պայթած ստերը իշխանազավթումից հետո։  Եվ ահա՝  14 ամիսներից 12-ում,  հանրությունն ականատես է Մարտի 1-ի վերաբացված գործում սուտը որպես ճիշտ «սաղացնելու» իշխանությունների   տիտանական  ճիգերին․․․

Հուլիսի 28-ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեա-քաղաքական հետապնդման  մեկ  տարին։ 2018-ի հուլիսի 28-ին որպես վկա հարցաքննության  հրավիրված Ռ․ Քոչարյանի կարգավիճակը  տեղում փոխվեց, և նա կալանավորվեց որպես  մեղադրյալ։ Այսպես անմաքուր սկսված գործը մեկ տարում վերածվեց օրենք-օրինականության կոպտագույն  ոտնահարումների արենայի այն  աստիճան, որ դադարեց   լինել սոսկ մեր երկրի  ներքին հարցը։  Մեկ տարվա ընթացքում այս գործում  տեղ գտած ապօրինություններն այնչափ  աննախադեպ են  և՛ քանակով, և՛  խախտումների խայտառակ բնույթով, որ հաստատապես այն ներառվելու է համաշխարհային իրավագիտության պատմության մեջ՝  որպես քաղաքական հետապնդման դասական օրինակ։

Հակիրճ հիշեցնենք  քաղաքական  այս վենդետայի հիմնական  հանգրվանները։ 

Երբ  2018-ի մայիսին հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը լիովին բացահայտված է և կպատժվեն բոլոր մեղավորները, մարդիկ մտածեցին, որ սպանությունների բացահայտման մասին է խոսքը։ Սակայն, երբ հուլիսին նենգաբար կալանավորվեց  Ռոբերտ Քոչարյանը,  և  կալանք դրվեց նրա  գույքի ու բանկային հաշիվների վրա, արդեն զգացվեցին  քաղաքական հետապնդման տարրեր։

2018-ի օգոստոսի 17-ի  «թավշյա հարյուրօրյակի»  հանրահավաքում դատավորներին  ուղղված՝ «խելքներդ  գլուխներդ  հավաքեք» Փաշինյանի  կոչը,  ՏԻՄ նախընտրական ելույթներում նրա   անհավասարակշիռ հոգեվիճակը, «ծեփել-փռելու» անվայելուչ բառապաշարը և «խի դատավոր կա՞, որ իմ խոսքը կարող ա  չլսի» ինքնախոստովանական մերկացումը՝ հետևանքն էին օրեր առաջ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից՝  էքս-նախագահին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատելուն։ Դատավորի նկատմամբ ծայր առան ֆեյքային «հանրության» ճնշումները, իսկ պետական մարմինները նրան մեղադրեցին գրագողության մեջ։ Անշուշտ, այդ ամենը դատավորի իրական վարկանիշի վրա որևէ բացասական ազդեցություն չունեցավ (եթե ոչ հակառակը)։

Սեպտեմբերին, վարչապետ -ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ պետի՝  «ուզես-չուզես պիտի կալանավորես» հայտնի գաղտնալսման հանրայնացում-խայտառակությունից  հետո,  նշված անձինք ոչ միայն հրաժարական չտվեցին, այլ մինչ օրս անամպ  պաշտոնավարում են՝ հավաստիացնելով, որ երբևէ չեն    միջամտել  դատարանների գործերին։ Ահա և ժողովրդավարության մասին իսկական հեքիաթը։

2018-ի դեկտեմբերի 7-ին դարձյալ կալանավորվեց Ռ․Քոչարյանը։ Խորհրդարանական  արտահերթ (ավելի ճիշտ՝ ափալ-թափալ) ընտրություններից երկու օր առաջ Փաշինյանի համար էքս-նախագահի  նկատմամբ ուժ  ցուցադրելը՝  սեփական և այլոց աչքին իր ամենակարողության ապացույց էր։ Անշուշտ սա երկրի ղեկավարին պատշաճ վարքագիծ չէ, բայց չմոռանանք, որ ըստ ընտրությունների արդյունքների՝  ՀՀ բնակչության  միայն 1/3-րդն է նրան որպես այդպիսին ընդունում։

Մինչև 2019-ի մայիսի 13-ը, երբ սկսվեց դռնբաց դատավարությունը, Ռ․Քոչարյանի փաստաբանական բարձրակարգ թիմը գրեթե անդադար ահազանգում էր նրան կալանքի տակ պահելու ապօրինության  և նրա իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝  ներկայացված գանգատների մի մասը  վարույթ ընդունելը  անձի  իրավունքների ոտնահարումների ապացույցն  է։ 

Մայիսի  18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռ․Քոչարյանին կալանքից ազատելը երևի շատ ծանր  հարված էր Փաշինյանի եսասիրությանը, քանի որ դրան հետևած իրադարձություններն  այնքան հակապետական էին,  որ դուրս էին երկրի ղեկավարի մասին ունեցած ամենավատ պատկերացումներից անգամ։ Դատարանների դռներն  արգելափակելը, ՍԴ շուրջ ստեղծած «բազարը», ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ արշավը, ԲԴԽ-ն կառավարելի դարձնելը՝ ավելի շատ դատաիրավական ոլորտը հիմնովին քանդելու, քան այն «հանրության  վստահությանն» արժանացնելու քայլեր էին։

Ընդամենը  34 օր ազատության մեջ գտնված ՀՀ երկրորդ նախագահը, հունիսի 25-ին դարձյալ կալանավորվեց դատավոր Արմեն Դանիելյանի կողմից, ով խորհրդակցական սենյակ հեռացավ՝ չլսելով պաշտպանական կողմին։  Գիտակ մարդիկ ասում են, որ անգամ դիկտատորական երկրներում գոնե ձևականորեն պահում են դատավարության կանոնները․․․ Կալանավորման վճռի առիթով «տաշի-տուշի» ակցիա անողներին «մաղթենք», որ  հայտնվեն Արմեն Դանիելյանի նման  դատավորի ձեռքում և վայելեն նիկոլյան արդարադատության ողջ հմայքը։ Գուցե այդ ժամանակ հասկանան, որ անարդար  արդարադատությունը  պատիժ է երկրի բոլոր բնակիչների համար։

Այս մեկ տարվա ընթացքում բազմիցս թվացել է,  որ մի օր խելամտորեն վերջ կտրվի այս անիմաստ դատին, որը պետությանը  կպցրած բալաստի նման խոչընդոտում է ամեն զարգացում։ Բայց չէ՛, հաջորդող ամեն  քայլն ավելի ու ավելի  է հեռանում օրենքից,  և  խախտումներն  արդեն հասել են   դատավորներներին։ Այսօր թիրախում է   Դավիթ Գրիգորյանը, ով ոչ միայն Արցախի գործող և նախկին  նախագահների երաշխավորությամբ փոխեց էքս-նախագահի խափանման միջոցը, այլև  գործն ուղարկեց ՍԴ՝ Ռ․ Քոչարյանին մեղսագրվող  հոդվածի սահմանադրականությունը  որոշելու համար։  Նրան պատժելու և մյուս դատավորների աչքը վախեցնելու մտադրությամբ՝ «վերակենդանացվեց» մերժված  մի բողոք, և դատավոր Դ․Գրիգորյանի  և  նրա աշխատակազմի աշխատասենյակներից օրենքի խախտումներով առգրավվեցին Ռ․Քոչարյանի հետ առնչություն ունեցող նյութեր։ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ նոր կազմով ԲԴԽ-ն կասեցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, փաստորեն կատարելով քաղաքական առաջին պատվերը։

   Անշուշտ, այս բոլոր ապօրինություններն անհետևանք չեն անցնի․ ի վերջո Հայաստանն իրավական պետություն է,  Սահմանադրական դատարան կա, միջազգային հանրություն կա, Վենետիկի  հանձնաժողով  ու ՄԻԵԴ կան։  Եվ կարևորը՝  կան  օրեցօր ավելացող սթափ քաղաքացիներ, ովքեր հասկանում են, որ պետություն կորցնելու վտանգի առաջ ենք՝ մեկ-երկու անձանց  ներքին բարդույթների պատճառով։

Հիշեցնենք նաև, որ այս ամենն ընդամենը Ռ․ Քոչարյանի  խափանման միջոցի հարցին է վերաբերում։ Հավանաբար,  գործը սարքողներն իրենք  էլ շատ լավ հասկանում են, որ սա հեռանկար չունեցող   «ջուր» գործ է, և պատվիրատուների համար՝ բանտախցում Քոչարյանի անցկացրած ամեն մի օրն էլ  սրտի մխիթարանք է։

Ով ի՞նչ շահեց մեկ տարվա ապօրինությունների  արդյունքում։ Հաստատ ո՛չ  Հայաստանը, ում   վարկանիշը միջազգային արենայում հետընթաց գրանցեց; հաստատ ո՛չ Փաշինյանը, ով  բացահայտեց իր իրական դեմքն ու հոգեկան  խնդիրները; հաստատ ո՛չ իշխանությունը, որ  հետհեղափոխական կապիտալը մսխեց  վհուկաորսի վրա․․․

Պարադոքս է, բայց մեծ հաշվով շահեց քաղաքական հետապնդման թիրախ Ռոբերտ Քոչարյանը, ով անգամ  իր նախագահության տարիներին այսքան  չէր «գովազդվել»։ Մեկ  տարվա ապօրինությունները պատճառ դարձան, որ նա և իր մեձավորները  վերջապես հերքեն 1999-ից սկիզբ առած հակաքոչարյանական քարոզչության տարածած հերյուրանքները։ Դատական նիստերում պարոն Քոչարյանի կեցվածքն ու ելույթները, նրա հարցազրույցները, արտաքին աշխարհի բացահայտ համակրանքը նրա նկատմամբ ՝   ի չիք դարձրեցին նրա անվան շուրջ ներարկած թույնն ու նեգատիվը   հատկապես երիտասարդության  շրջանում։ Ռոբերտ Քոչարյանի կերպարի ամբողջացման հարցում մեծ դեր ունեցավ նաև  նրա «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը, որի  տպագրությունն ու շնորհանդեսներն   անցան առանց հեղինակի։ 

Ո՞վ շահեց, ո՞վ կորցրեց հարցի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի   աջակիցների  բանակի օր օրի ստվարացումն  է, և   վարչապետի՝  դատարաններն արգելափակելու կոչին արձագանքածերի նոսր քանակը։

Հ․Գ․ 5-րդ ալիքին տված հարցազրույցում պարոն Քոչարյանն ասաց, որ չի փոշմանել՝ նախորդներին քաղաքական  պատասխանատվության չենթարկելու համար,  որովհետև «անցյալում խրվելն ունի մի վտանգ՝ մնում ես այնտեղ․․․»։ Կյանքը, փաստորեն,  ցույց տվեց, որ եթե դու չես խրվում անցյալի մեջ՝ մաքրելով այն կեղտերից, անցյալն է մխրճվում քո կյանքի մեջ։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}