Ջենիֆեր Լոպեսը՝ «Կնքամայր»
Դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խաղալու է «Կնքամայրը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին։ Դերասանուհին և երգչուհին մտադիր է հանդես գալ նաև STXFilms ստուդիայի ծրագրի ռեժիսոր։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմելու է կոլոմբիական նարկոմաֆիայի պարագլուխ Գրիզելդա Բլանկոյի մասին։ Անցած դարի 70-80-ական թվականներին նա վերահսկում էր ԱՄՆ մեծ քանակի կոկաինի տեղափոխման գործընթացը։ Բլանկոն աչքի է ընկել դաժանությամբ։
Ֆիլմի սցենարը գրելու են «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի հեղինակ Թերենս Ուինտերն ու «Դեդվուդ» սերիալի հեղինակ Ռեգինա Կորրադոն։
2017-ին թողարկվել էր Գրիզելդա Բլանկոյի մասին «Կոկաինի կնքամայրը» ֆիլմը։ Գլխավոր դերը կատարել է Քեթրին Զետա-Ջոնսը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան