Հասարակություն 14:44 29/07/2019 Հայաստան

«Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի հաղթողը

«Ռոստելեկոմ»-ի ամենամյա «Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» ուսանողական ծրագրի 2019թ․արդյունքներն ամփոփվել են հուլիսի 29-ին ընկերության գլխամասային գրասենյակում անցկացված հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում։

«Ռոստելեկոմ»-ից հայտնում են, որ նախագծին այս տարի մասնակցել են ընտրական փուլը հաղթահարած շուրջ 20 ուսանողներ ամենատարբեր բուհերից՝ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ), Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։ Ուսանողների մասնագիտացումների շրջանակը, ինչպես և նախորդ տարիներին, խիստ բազմազան էր՝ ինֆորմատիկա, կառավարում, ռադիոտեխնիկա և կապ, ճգնաժամային կառավարում, թատերական արվեստ, բանասիրություն, այլ հարակից ուղղություններ, ինչը միմյանց հետ շփումը դարձրել էր առավել հետաքրքիր ու բովանդակալից։

«Նման նախագծերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդ մասնագետներին մուտք գործելու «Ռոստելեկոմ»-ի նման խոշոր ընկերությունների ներքին էկոհամակարգ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթին, շփվելու փորձառու մասնագետների հետ, ինչու չէ՝ նաև ինքնադրսևորվելու։ Փորձը ցույց է տալիս, որ նախագծի շնորհիվ այսօրվա ուսանողները աշխատանքի անցնելիս մի քանի քայլ առաջ են լինում իրենց հասակակիցներից և հաջողում են իրենց աշխատանքում, ստարտափ կամ այլ նախաձեռնությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ ուրախ ենք, որ նախագծի արդյունքում մեր անձնակազմը համալրում են երիտասարդներ, ովքեր ունեն ձգտում, թարմ մոտեցումներ ու գաղափարներ, գիտեն՝ ինչպես հասնել սեփական նպատակներին, անհատականություն են։ Շնորհավորում ենք հաղթողին և բարի գալուստ «Ռոստելեկոմ»»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ուսանողական ծրագիրն ընդգրկում էր ինտերակտիվ ուսուցողական և ճանաչողական դասընթացներ կորպորատիվ գործունեության գրեթե բոլոր կարևոր ուղղությունների շուրջ՝ սկսած հաղորդակցությունից, հաճախորդների սպասարկումից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից, հանրային կապերից, աշխատաշուկայի առանձնահատկություններից,  մինչև օպտիկա, ցանցային լուծումներ, այլ ուղղություններ։ Նախագծի շրջանակներում ուսանողները ծանոթանում են ոչ միայն «Ռոստելեկոմ»-ի ղեկավար անձնակազմին, այլ առնչվում ընկերության կորպորատիվ մշակույթին և սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է յուրաքանչյուր աշխատակից։

«Ծրագիրն իրականացվում է արդեն 5-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց համախմբվել մեկ գաղափարի շուրջ։ Հաղթող դառնալու համար չկա հստակ սահմանված ճանապարհ։ Այստեղ մասնակիցները կարող են ռիսկի դիմել, ներկայացնել համարձակ ու նորարար գաղափարներ՝ վերագնահատել իրենց իսկ ուժերը։ Ընկերությունն իր հերթին աջակցում է նրանց՝ ապահովելով գիտելիքների բազա ու փորձառու մասնագետների մշտական խորհրդատվություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր տարի ծրագրի մասնակիցներից առնվազն 4-5-ը միանում են մեր թիմին՝ որպես աշխատակից, իսկ մյուսների համար, վստահ եմ, սա հետաքրքիր փորձառություն է և «Ռոստելեկոմ»-ին կապող լավ հիշողություններ»,- նշել է «Ռոստելեկոմ»-ի մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անի Գրիգորյանը։

Սեմինարներից բացի մասնակիցները գործնական անհատական և թիմային նախագծեր են իրականացնում՝ ծանոթանալով թիմային աշխատանքի առանձնահատկություններին, ձեռք բերելով համատեղ լուծումներ առաջարկելու և խնդիրները հաղթահարելու հմտություններ։

Նախագծի մասնակիցները մոտիվացվում էին նաև մրցանակով, այն է՝ ընկերությունում վճարովի եռամսյա ուսուցում անցնելու հնարավորությամբ, որը լավ արդյունքների պարագայում կարող է հետագայում մշտական աշխատանքի առաջարկի վերածվել։ Ընդ որում, ստորաբաժանման ընտրությունը մասնակցինն է լինելու։

«Նոր հնարավորություններ ուսանողների համար-5» նախագծի հաղթող ճանաչվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Նելլի Փափազյանը։

Ստեղծագործ մտածողությամբ, ճկունությամբ, թիմային ոգով, գիտելիքներով, արագ կողմնորոշվելու ունակությամբ աչքի ընկած բոլոր ուսանողները, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս աշխատանքի առաջարկներ կստանան համապատասխան բաժիններում։

«Ռոստելեկոմ»-ի կողմից նախագիծն անց է կացվում հինգերորդ անգամ։ Մասնակիցներից շատերն աշխատում են ՏՏ, ցանցերի նախագծման, վաճառքի, հաճախորդների սպասարկման, արտաքին կոմունիկացիաների և այլ ստորաբաժանումներում, նշում են, որ սա բացառիկ հնարավորություն է ցանկացած ուսանողի համար՝ անմիջապես աշխատակազմից տեղեկանալու խոշոր  ընկերություններում գործող բիզնես գործընթացներին և ամենակարևորը՝ աշխատանքի անցնելու նման ընկերությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}